"Նարպլաստ" ընկերությունը մասնագիտացած է հիմնականում պոլիմերային նախակաղապարների
(պրեֆորմաների`14գր-700գր) և պոլիմերային տարաների (շշերի` 0.1լ մինչև 19լ) արտադրության մեջ:
Ձեռնարկությունում տեղադրված սարքավորումների տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս
թողարկել տարաներ տարբեր տարողության, ձևի և գույնի, ինչպես նաև դրանց համապատասխան բռնակներ և
խցաններ, ինչը հնարավորություն է տալիս Ձեր պատվերը դարձնել ավելի ամբողջական:
Արտադրության մեջ մեր բազմամյա փորձը, պրոֆեսիոնալ անձնակազմի առկայությունը, նորագույն
տեխնոլոգիաների օգտագործումը, ճկուն գնային համակարգը թույլ են տալիս ապահովել Ձեր պատվերի բարձր
որակը` առավելագույնս սեղմ ժամկետներում:
Մեր Ընկերությունում յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերվում է անհատական մոտեցում, ինչը կօգնի Ձեզ
կայացնել լավագույն որոշում Ձեր բիզնեսի համար:
© 2026 ՆԱՐՊԼԱՍՏ - Բոլոր իրավունքները պաշտպանված են